Էջմիածնի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Այս գիշեր՝ ժամը 04:32-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս մարկետ»-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:01-ին:
Այրվել են խանութի (40 քմ) կախովի առաստաղը (2 քմ), հագուստ, ջերմահարվել՝ 21 քմ տարածք։