Բայդենն ու Էրդողանը բանակցել են Մադրիդում

Երկու երկրների առաջնորդները, մասնավորապես, քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու հացահատիկի խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են անցկացրել Մադրիում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ հացահատիկի խնդիրը կկարգավորվի Անկարայի հավասարակշռված քաղաքականության շնորհիվ։
«Քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել ՆԱՏՕ–ի ուժեղացման համար, ներդրում կունենան ռուս–ուկրաինական գործընթացում», – ասել է թուրք առաջնորդը։
Հացահատիկի խնդրի կարգավորմանն անդրադառնալով, նա նշել է, որ Անկարան փորձում է լուծել այն «հավասարակշռված քաղաքականության» օգնությամբ։
«Հույս ունենք, որ հավասարակշիռ քաղաքականության օգնությամբ արդյունքի կհասնենք», – ասել է Թուրքիայի նախագահը։
ՆԱՏՕ–ի առաջնորդները համաձայնեցրել են Կիևին տրամադրվող համալիր օգնության փաթեթը
Բայդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Էրդողանից հացահատիկի խնդրի հարցում ներդրած ջանքերի և ՆԱՏՕ–ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու համար։