ԱՄՆ–ն Հայաստանին 120 մլն դոլար կտրամադրի ժողովրդավարության զարգացման համար

Ամերիկյան դրամաշնորհի մասին համաձայնագրին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հունիսի 23-ին կայացած նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն Հայաստանին 120 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր են ստորագրել:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը:
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում Հայաստանին աջակցելու գործին»,- ասել է Ջոն Ալելոն:
Հիշեցնենք` ամերիկյան դրամաշնորհի մասին համաձայնագրին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հունիսի 23-ին կայացած նիստում։
Ըստ կառավարության կայքում հրապարակված նախագծի` 120 մլն–ից 68,5 մլն–ը նախատեսվում է հատկացնել ՀՀ–ում ժողովրդավարության խթանմանը, 51,5-ը` տնտեսական անվտանգության բարելավմանը։