ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այսօր Ժամը 13։30-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Արարատի մարզի Շահումյան գյուղում Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող կիսակառույց տան տանիքում շինարարական աշխատանքներ կատարելիս 3 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Գառնիկ Գ-ն։
Կայքը նաև հայտնում է, որ կիսակառույց շինությունը պատկանում է Շահումյան գյուղի բնակիչ` 61-ամյա Աբգար Զաքարյանին։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։