ԵՐԵՎԱն, 28 հունիսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին խնդրել է իր համար Ուկրաինայի հարցով ելույթ կազմակերպել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին:
«Նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է տեսակապով ելույթ ունենալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այսօրվա նիստում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ԱԽ-ն նախագահող Ալբանիան պատրաստվում է բավարարել նրա խնդրանքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։