ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ալբերտ Վարդանյանն ու Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Ալբերտ Վարդանյանը տուշեով ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին»,–ասված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։