Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Երիտասարդ ըմբիշը ջախջախեց աշխարհի չեմպիոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60կգ) դուրս եկավ եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց Մ23 աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Մամեդլիին և դուրս եկավ եզրափակիչ»,– գրված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Ֆուտբոլից հեռու մարդիկ նշանակվել են ղեկավար ու քանդում են ոլորտը հիմնովին. Պողոսյան