Պուտինը Լուկաշենկոյի հետ միջուկային զենքով հրթիռներ փոխանցելու մասին չի խոսել. Պեսկով

Կրեմլում մեկնաբանել են G7–ի երկրների մտահոգությունն առ այն, թե Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյին խոստացել է միջուկային մարտագլխիկներ փոխանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի Sputnik. ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ չի խոսել Մինսկին միջուկային զենքով հրթիռներ փոխանցելու մասին։
Նախօրեին G7–ը «լուրջ մտահոգություն» է հայտնել առ այն, որ ՌԴ–ն կարող է Բելառուսին միջուկային զենքով հրթիռներ փոխանցել։
«Նախագահն այդ մասին չի խոսել։ Նա խոսել է համալիրների մասին, որոնք տեխնիկապես կարող են տարբեր զենքեր կրել», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Պուտինի ու Լուկաշենկոյի բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 25–ին Պետերբուրգում։ Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Մոսկվան Մինսկին «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրներ կփոխանցի։
Ռուսաստանը երբեք որևէ մեկին միջուկային զենքով չի սպառնացել. ԱԳՆ