ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արևմտյան մասնավոր արբանյակային օպերատորները տվյալներ են ձևավորում ՆԱՏՕ-ի համար, որոնք հետո փոխանցվում են ուկրաինացի զինվորականներին։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։
«Տեղեկատվություն է առկա ամենատարբեր աղբյուրներից։ Մենք պարտավոր չենք դրանք բացահայտել, բայց կարող եմ ասել, որ բոլոր առաջատար մասնավոր ընկերությունները, օրինակ՝ նույն Maxar-ը, հիմա աշխատում են բացառապես տվյալների միասնական ամպի ձևավորման վրա, որոնք ՆԱՏՕ-ն օգտագործում է ուկրաինական զինված ուժերին կոնկրետ տեղեկատվություն փոխանցելու համար»,-ասել է Ռոգոզինը։
Նրա խոսքով՝ այդ հարցում «չնչին կասկած անգամ չկա»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի կոմերցիոն արբանյակները լուսանկարել են Սև ծովի Զմեինի կղզին՝ դրան տիրանալու Ուկրաինայի փորձից (հունիսին, հարվածներ հասցնելով և դեսանտ իջեցնելով) մի քանի օր առաջ: Բացի այդ, նույն խմբավորման արբանյակները, որի օպերատորն է Maxar-ը, նկարահանել են Ռոստովի մարզի Նովոշախտինի նավթավերամշակման գործարանը՝ ԱԹՍ-ների հարձակումից երեք օր առաջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։