Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետները G7 գագաթնաժողովին «համեմատել են իրենց ինքնաթիռները»

Թրյուդոն և Ջոնսոնը եկել են այն եզրակացության, որ Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունների ղեկավարների օդանավերը մեծ չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը G7–ի գագաթնաժողովին քննարկել են` ում ինքնաթիռն է ավելի մեծ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կանադացի գործընկերոջը ողջունելիս Ջոնսոնը հիացմունք է հայտնել նրա «Canada Force One» ինքնաթիռով։ Թրյուդոն իր հերթին հայտարարել է, որ իր կառավարական օդանավը չի կարող չափերով համեմատվել Ջոնսոնի ինքնաթիռի հետ։
«Երկուսիս ինքնաթիռներն էլ փոքր են», – եզրակացրել են երկու երկրների վարչապետները։
Գերմանիայի նախագահությամբ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովն անցկացվում է Բավարիայի Էլմաու դղյակում հունիսի 26-28-ը։
G7–ի երկրները մտադիր են անժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային