Կանդելակին ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում. հաղորդավարուհու արձագանքը

Թինա Կանդելակի
Թինա Կանդելակին շեշտել է, որ իր միակ հայրենիքը Ռուսաստանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հանրահայտ հաղորդավարուհի Թինա Կանդելակին մեկնաբանել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու լուրը։
«Հաճելի է հայտնվել արժանի մարդկանց շարքում, որոնք չեն դավաճանում յուրայիններին և կարողանում են ցորենն առանձնացնել մոլախոտից։ Աշխարհը փոխվել է, և մենք երբեք նախկին աշխարհի մի մասը չենք լինի։ Մեզ այնտեղ չէին սպասում ու չեն սպասում։ Իսկ նրանց, ովքեր փորձում են նստել երկու աթոռին կամ նստել են օտարականի աթոռին, ես առաջվա պես ցավակցելու եմ», - Telegram-ալիքում գրել է Կանդելակին։
Նա ընդգծել է, որ իր համար հայրենիքը միայն Ռուսաստանն է։
Ի՞նչ է մտածում Թինա Կանդելակին կին–տղամարդ հարաբերությունների մասին
«Այդպես է եղել միշտ և այդպես կլինի ընդմիշտ։ Ինձ համար, իմ երեխաների և իմ ընտանիքի համար», - եզրափակել է Կանդելակին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսօր հայտնել էր, որ պատժամիջոցների ցուցակում է ընդգրկել է 57 ռուսաստանցիների, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովին և Թինա Կանդելակիին:
Կանդելակին ու Սոբչակը «կռվշտել» են Թինայի կոսմետիկայի պատճառով