ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի հրամանագրով Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը, համատեղության կարգով, դեսպան է նշանակել Ջամայկայում։
Ըստ հրամանագրի` դեսպանի նստավայրը շարունակելու է մնալ Օտտավան։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսից Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը միաժամանակ նշանակվել էր նաև Դոմինիկյան Հանրապետությունում դեսպան։
Անահիտ Հարությունյանը ծնվել է 1975 թվականի փետրվարի 23-ին։ Առաջին մասնագիտությամբ՝ բանասեր-արևելագետ, թարգմանիչ, թուրքագետ։ Ավարտել է ԵՊՀ-ն, հաճախել է Կլինգենդել ինստիտուտի և Ֆլեթչերի դպրոցների դասընթացները, Կահիրեի դիվանագիտության դպրոցը։ Մագիստրոսի կոչում է ստացել Աթենքի համալսարանում։
1997-2018 թվականներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտգործնախարարությունում՝ Թուրքիայի հարցերով վարչության առաջին քարտուղարից մինչև արտգործնախարարի օգնական։