Իրակլի Ղարիբաշվիլին տոնում է ծննդյան 40-ամյակը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Ղարիբաշվիլին ծնվել է Թբիլիսի քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված գործընկերային սերտ փոխըմբռնումը լավագույնս կնպաստի հայ-վրացական դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ բազմաբովանդակ համագործակցության առավել հետևողական ամրապնդմանն ու խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»,- ասվում է Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ «իր կարևոր առաքելությունում»։
Նշենք, որ Ղարիբաշվիլին ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին Թբիլիսի քաղաքում։ 2013 թվականին նշանակվել է Վրաստանի վարչապետ։ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին հրաժարական է տվել այդ պաշտոնից, վերանշանակվել 2021 թվականի փետրվարին։
Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ խաղաղության ապահովման գործում. Ղարիբաշվիլի