ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թունիսի նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա):
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանն ու նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Կարևորել են փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-եգիպտական քաղաքական երկխոսության ներկա մակարդակի առնչությամբ և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելուն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:
Իր հերթին Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին նշել է Եգիպտոսի կառավարության շահագրգռությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ուղղություններով հարաբերությունները:
Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացման շուրջ: