ՀՀ ՊՆ–ում քննարկել են սմարթֆոնների արգելքի ու ավտովթարների կանխման հարցերը

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել առաջնագծում ամրաշինական աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ ՊՆ–ում այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեղկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են, մասնավորապես, սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը, վերջին շրջանում հաճախակիացած՝ զինծառայողների մասնակցությամբ ավտովթարների կանխմանը միտված քայլերի իրականացումը և այլն»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Սուրեն Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել նշված խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և ողջամիտ ժամկետում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին զեկուցելու վերաբերյալ։
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ–ում
Զեկույցներով հանդես են եկել նաև առաջնագծում ամրաշինական աշխատանքների իրականացման պատասխանատուները։
Պաշտպանության նախարարը հանձնարարել է գործուն քայլեր ձեռնարկել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ։
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ–ում