Հաջողության բանալին 1-ին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է. Սիմոնյանը՝ Գորդեևին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:
Տեղեկությունը հայտնում են ԱԺ աշխատակազմից։
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, և հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է:
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի և միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները: