ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի–Sputnik. Երկու հայ ըմբիշներ Հռոմում կպայքարեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
87 կգ քաշային Վիգեն Նազարյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում պարտվեց իր մրցակցին՝ 1: 3:
55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը պարտվեց ռումինացի մրցակցին: Հայ մարզիկը հանդես եկավ վնասվածքով, որն իրեն զգացնել տվեց կիսաեզրափակիչ մենամարտում: Հոմերոսը բժիշկների ուղեկցությամբ լքեց «մարտի դաշտը»։
Կկարողանա՞ արդյոք նա մասնակցել առաջնության բրոնզե պարգևի համար պայքարին, դեռ պարզ չէ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Հռոմում հունիսի 27-ից հուլիսի 3-ը: Հայաստանը ներկայացնում են հունահռոմեական և ազատ ոճի 10-ական ըմբիշներ: