Երևանի փողոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել

Նռնակ
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու իրավապահները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանի Սարյան փողոցում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնն ու ոստիկանության կենտրոնական բաժինը մոտավորապես ժամը 10։00-ին ահազանգ են ստացել, որ Սարյան 36Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինությունում նռնակ կա։
Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են Ֆ-1 տիպի նռնակ, կողքին` պայթուցիչ։
Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Երևանում ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին