Բուլղարիան ՌԴ 70 դիվանագետի է արտաքսում. վարչապետ

Բուլղարիայի վարչապետ
Բուլղարացի քաղաքական գործիչը պնդում է, թե արտաքսված դիվանագետների մեծ մասն իբր աշխատել է հատուկ ծառայությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դիվանագետներից 70–ին արտաքսելու մասին, որոնք իբր մեղադրվում են լրտեսության մեջ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պետկովը շնորհավորել է բուլղարական հատուկ ծառայություններին և ԱԳՆ-ին կատարած աշխատանքի համար։
«Ասեմ բոլոր օտարերկրյա պետություններին, ոչ միայն Ռուսաստանին, որ մենք ունենք ծառայություններ, որոնք պաշտպանում են երկրի շահերը, ու ցանկացած մեկը, ով աշխատում է Բուլղարիայի շահերի դեմ, կարտաքսվի», - ասել է Պետկովը, որն իր կառավարության հրաժարականից հետո շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները:
Նրա պնդմամբ՝ արտաքսվող դիվանագետների մեծ մասն իբր աշխատել է հատուկ ծառայությունների համար՝ քողարկվելով դիվանագիտական գործունեության տակ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում արդեն հայտարարել են, որ Մոսկվան կպատասխանի Սոֆիայի գործողություններին:
Պատասխան քայլ. ՌԴ–ն արտաքսում է Ֆինլանդիայի դեսպանության 2 աշխատակցի