Բերդյանսկի նավահանգստում պայթյուն է որոտացել. ահաբեկչության տարբերակը չի բացառվում

Բերդյանսկի նավահանգիստ
Ռոգովը հիշեցրել է, որ վերջերս ահաբեկիչները Ուկրաինայի իշխանության հանձնարարությամբ պայթեցրել էին տրանսֆորմատորային ենթակայանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Բերդյանսկի նավահանգստում պայթյուն է որոտացել, պատճառները դեռ հայտնի չեն։ Տեղեկությունը «Սոլովյով Live»-ի եթերում հայտնել է տարածաշրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես դեռ շատ բան չգիտեմ, քանի որ պայթյունը 20 րոպե առաջ է տեղի ունեցել, հասկանալի է, որ չի կարելի բացառել նաև ահաբեկչությունը, բայց չեմ ասում, թե այդպես է, որովհետև չգիտեմ` ինչ է տեղի ունեցել», - ասել է նա։
Ռոգովը հիշեցրել է, որ վերջերս ահաբեկիչները Ուկրաինայի իշխանության հանձնարարությամբ պայթեցրել էին տրանսֆորմատորային ենթակայանը՝ առանց էլեկտրականության թողնելով քաղաքի բազմաթիվ բնակիչներին:
Բայդենը խոստացել է շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը