Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները կհանդիպեն Մադրիդում. օրը մոտ է

Ստոլտենբերգը լավատեսություն է հայտնել, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի` դաշինքին միանալու շուրջ բանակցություններում առաջընթաց կա, սակայն հրաժարվել է «կանխատեսել» դրական արդյունքի մոտավոր ժամկետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները վաղը` հունիսի 28-ին, բանակցություններ կանցկացնեն Մադրիդում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 28-30-ը Մադրիդում նախանշված գագաթնաժողովին ընդառաջ մամուլի ասուլիսում։
«Ուրախ եմ, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարներն ընդունել են վաղը Մադրիդում հանդիպելու մեր առաջարկը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ մինչ այդ Բրյուսելում այսօր տեղի կունենա բարձր մակարդակի եռակողմ հանդիպում։
Ստոլտենբերգը Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը
Ստոլտենբերգը հայտնել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի` դաշինքին միանալու շուրջ բանակցություններում առաջընթաց կա, սակայն հրաժարվել է «կանխատեսել» դրական արդյունքի մոտավոր ժամկետները։