Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը դեռ փակ է

Վերին Լարս տանող ճանապարհ
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ արգելվում է Ռուսաստանից ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հայտնել էր, որ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ արգելվում է Ռուսաստանից ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում։
Հայաստանը կախվածության մեջ է Լարսից, կամ 7 քայլ հայկական բեռնատարների համար