Ռուսաստանն ընդլայնել է Կանադայի դեմ անհատական պատժամիջոցների ցանկը

ՌԴ ԱԳՆ
Կանադայի քաղաքացիություն ունեցող 43 անձինք չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մոսկվան ընդլայնել է Կանադայի նկատմամբ անհատական պատժամիջոցների ցանկը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Ի պատասխան այս տարվա մայիսին Կանադայի իշխանությունների կողմից ռուսական ընկերությունների ղեկավար կազմի և նրանց ընտանիքների անդամների դեմ սահմանված հերթական պատժամիջոցների՝ Կանադայի 43 քաղաքացիների համար մշտական հիմունքներով փակվում է մուտքը Ռուսաստան։ Խոսքը դաշնային և տարածաշրջանային պաշտոնյաների, իշխող Լիբերալ կուսակցության գործիչների և հասարակական գործիչների մասին է», - ասված է հաղորդագրությունում։
Ցուցակում տեղ են գտել Կանադայի Լիբերալ կուսակցության նախագահ Սյուզան Քոուանը, բնական պաշարների փոխնախարար Ջոն Հաննաֆորդը, վարչապետի հատուկ օգնական Ջեյմս Արմբրուստերը, Կալգարիի քաղաքապետ Ջյոտի Գոնդեկը և այլք:
Նոր Զելանդիան մտադիր է ընդլայնել Ուկրաինա ուղարկվող օգնության ծավալը
ՌԴ-ն արևմտյան երկրներին նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված սպառազինություն կպարունակի, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։