Նոր Զելանդիան մտադիր է ընդլայնել Ուկրաինա ուղարկվող օգնության ծավալը

Ուկրաինական զորք
Կիևին տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը 33 մլն նորզելանդական դոլար կկազմի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Նոր Զելանդիան մտադիր է լրացուցիչ 4,5 մլն նորզելանդական դոլար (մոտ 2,8 մլն ԱՄՆ դոլար) տրամադրել ՆԱՏՕ-ի նպատակային հիմնադրամին՝ ի աջակցություն ուկրաինական զորքերի։ Տեղեկությունը հայտնում է RNZ ռադիոկայանը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, որը երեկ մեկնել է Եվրոպա, հայտարարել է, որ պատրաստվում է Մադրիդում քննարկել Ուկրաինայի հումանիտար կարիքները: Նոր Զելանդիայի օգնության ընդհանուր ծավալը Ուկրաինային կկազմի 33 մլն նորզելանդական դոլար (20,8 մլն ԱՄՆ դոլար):
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
ՌԴ-ն արևմտյան երկրներին նոտա է հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված սպառազինություն կպարունակի, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։