Մոլդովայի նախկին նախագահին լիազորությունների չարաշահման մեղադրանք է առաջադրվել

Իգոր Դոդոն
Մեղադրանքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Իգոր Դոդոնը գլխավորում էր Մոլդովայի էկոնոմիկայի նախարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին լիազորությունների չարաշահման մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է Մոլդովայի գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։
Հետաքննության վարկածով՝ 2008 թվականի սկզբին «Energocom» ընկերության ղեկավարությունը իբր համաձայնության է եկել էկոնոմիկայի նախարարության, Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության աշխատակիցների և արտերկրից ժամանած անձանց հետ:
Մոլդովայի նախկին նախագահին տուգանել են Գեորգիևյան ժապավենի համար
Դատախազությունը կարծում է, որ նրանք միասին մի սխեմա են իրագործել, որը գործի մասնակիցներին թույլ է տվել անհիմն կերպով ուռճացնել էլեկտրաէներգիայի գնման գինը և յուրացնել տարբերությունը: Այդ սխեմայից պետությունը գրեթե 12 մլն դոլարի վնաս է կրել։ Դոդոնի նկատմամբ կասկածներ են ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, նա այդ պահին չի ընդունել իր մեղքը։
Դոդոնը 2008-ին գլխավորել է Մոլդովայի էկոնոմիկայի նախարարությունը և երկրի առաջին փոխվարչապետն էր։
Դատարանը Մոլդովայի նախկին նախագահին տնային կալանքի է ենթարկել 30 օրով