Լարսի ճանապարհը բացվել է

Բազմակիլոմետր հերթ Վերին Լարսի ճանապարհին. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կմ-ին՝ ջրհեղեղից վնասված հատվածը իրականացված աշխատանքների շնորհիվ վերականգնվել է։
Տեղեկությունը հայտնում են Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր՝ զրուցել է Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, որը հաղորդել էր, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։
Հիշեցնենք՝ «Վերին Լարս» տանող ավտոճանապարհի 136 կմ–ում 80 մետր երկարությամբ հատվածը հունիսի 26-ին փլուզվել է Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։