ՀՀ-ում 10.2% տնտեսական ակտիվության աճ է գրանցվել. առաջին տեղում ծառայությունների ոլորտն է

Երևանյան սրճարան
Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը դիտարկվող ժամանակաշրջանում ամենացածր ցուցանիշն է արձանագրել` կազմելով 2.7%:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. 2022թ.-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.2%–ով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ընդ որում` տնտեսության ճյուղերից ամենամեծ աճը տվյալ ժամանակահատվածում գրանցել է ծառայությունների ոլորտը՝ 24.9%, երկրորդ տեղում շինարարությունն է՝ 11.4%, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%–ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.7%–ով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը` արտահանումներին ու ներկրումներին, ընթացիկ տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ցուցանիշն աճել է 36.6%-ով, որում արտահանման աճը կազմել է 27.5%, ներմուծման աճը` 42.2%:
ԱՄՆ-ն ՀՀ-ին դրամաշնորհ կտրամադրի ժողովրդավարության զարգացման, տնտեսության ամրապնդման համար