ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանը, ՌԴ–ն և Ադրբեջանը պետք է իրենց ստանձնած պարտականությունները կատարեն։ Այսօր հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Փառուխի դեպքերին։
«Փառուխի դեպքերով մենք մտահոգված ենք։ Այս դեպքում մենք գործ ունենք ՌԴ–ի հետ, որը նաև ՀՀ ռազմավարական գործընկերն է։ Ռուսաստանը կոնկրետ պարտավորություններ է ստանձնել և դրանք պետք է կատարի։ Ես ստացել եմ այդ հավաստիացումները, որ այդպես էլ կլինի»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` եթե ինչ–որ փաստաթղթում ասվում է, որ որևէ տարածք պետք է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լինի, ապա այդտեղ այլ ուժ չպետք է լինի։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ինչի հետևանքով հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայողներ էին վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել էին ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, վիրավորները 14-ն էին:
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։