Հայ ըմբիշներից 2-ը հաղթանակով են սկսել մրցելույթները Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Այսօր Հռոմում մեկնարկել է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։
77 կգ Հենրիկ Գևորգյանը 9:0 հաշվով մեկնարկային գոտեմարտում հաղթեց էստոնացի մրցակցին, իսկ Վիգեն Նազարյանը (87 կգ) 5:4 հաշվով հաղթեց վրացի ըմբիշին։
Ըմբշամարտիկ Արման Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին Եվրոպայի առաջնությունում
Ռուբեն Միրանյանը (63 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) պարտվել են մեկնարկում։
Ավելի վաղ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը վստահ հաղթանակով էր մեկնարկել մրցաշարում: Նա 8:0 հաշվով հաղթել էր սերբ Սաբոլկ Լոսոնկին։
Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին։