Երևանում ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին

Ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Էջմիածին-Երևան ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգել են ժամը 16։56-ին։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զվարթնոցի խճուղու 4/4 հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետին բախվել է «BMW 318 i» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Մ.)։