Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

Հրաչյա Սարգսյան
Հայկական պատվիրակությունը կայցելի Երևանի գործընկեր քաղաքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիայի Մարսել, Լիոն և Փարիզ քաղաքներ։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում:
Այցերի ընթացքում Երևանի քաղաքապետը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:
Ե՞րբ կլինի Տիգրան Ավինյանի նշանակման որոշումը. պատասխանում է Երևանի քաղաքապետը