«Բիբլիական մասշտաբի ջրհեղեղներ». կլիմայական փոփոխություններն աշխարհը «ջրի տակ են առել»

Աշխարհի ամենատարբեր հատվածներում հեղեղումներով և իսկական ջրհեղեղներով առանձնացավ նախորդ շաբաթը։ Մասնագետները միակարծիք են ջրհեղեղների առաջացման պատճառների հարցում, ասում են` գլոբալ կլիմայական փոփոխություններն են պատճառը։
Sputnik
Գիտնականներից շատ ժամանակ կարող է պահանջվել պարզելու համար տեղի ունեցած ջրհեղեղների հարցում կլիմայի փոփոխման դերը։ Սակայն մասնագետները նկատել են, որ վերջին տասնամյակներում տեղումների (և մուսոնների` տրոպիկական շրջաններում) բնույթը փոխվել է։ Տարվա ընթացքում անձրևների տեսքով տեղումների մեծ մասը մի քանի շաբաթում է գրանցվում։
Այսպես, օրինակ, Ղրիմում, Սիմֆերոպոլում և Սիմֆերոպոլի շրջանում շաբաթ լույս կիրակի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն են սահմանել։
Թուրքիայում անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել։ Քասթամոնուում գետերն ու վտակները դուրս են եկել ափերից։
Սիմֆերոպոլում և Ղրիմի 5 գյուղերում ջրհեղեղ է
Հարավ-Արևելյան Ասիայում վիճակն էլ ավելի վատ է` Բանգլադեշի հյուսիս-արևելքում շուրջ մեկ դար չլսված սարսափելի ջրհեղեղներ են եղել։ Օվկիանոսի ջուրը բնակելի թաղամասեր է լցվել այն բանից հետո, երբ շրջանի առափնյա պատնեշը չի կարողացել զսպել մակընթացությունը։ Ավելի քան հազար տնտեսություն է տուժել։ Իշխանությունները տեղի բնակիչներին տարհանում են աղետի գոտուց։
Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ ջրհեղեղից տուժած մարդկանց թիվը գերազանցել է 4 մլն-ը։
Հեղեղումներն ու դաժան եղանակն ազդել են նաև Ինդոնեզիայի Սումատրա կղզու վրա, որտեղ Հյուսիսային Սումատրա նահանգի Մեդան քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժել է շուրջ 45 000 մարդ, վնասվել 11 442 տուն։
1 / 13

Ջրհեղեղի հետևանքով ավերված տներն ու ճանապարհները Վրաստանի Փասանաուրի քաղաքում

2 / 13

ԱԻՆ աշխատակիցները Ղրիմի Սիմֆերոպոլի շրջանում անձրևի հետևանքով ջրի տակ անցած տներից տարհանում են մարդկանց։

3 / 13

Ջուրն ավերում է կամուրջը. Քասթամոնու, Թուրքիա։

4 / 13

Փրկարարական թիմը ջրհեղեղից վնասված տների ավերակներում մարդկանց է որոնում. Փուրասարի, Ինդոնեզիա։

5 / 13

Ջրհեղեղի հետևանքով ավերված ճանապարհները Վրաստանի Փասանաուրիում

6 / 13

Ուժեղ անձրևից հետո մարդիկ քայլում են հեղեղված տարածքով. Կոմպանիգանժ, Բանգլադեշ։

7 / 13

Հորդարատ անձրևների հետևանքով խորտակված փողոցի անցնողները փրկարարական նավակի մոտ․ Կրասնոդար

8 / 13

Հնդկաստանի Ասամ նահանգի Նալբարի շրջանի Բարսիմոլուա գյուղից տղամարդը դուրս է բերում անձնական իրերը մասամբ ջրի տակ անցած տնից։

9 / 13

Ջրհեղեղի հետևանքով ավերված տունը վրացական Փասանաուրի քաղաքում

10 / 13

Լազարևյան շրջանում տասնյակ տներ և ենթակառուցվածքների օբյեկտներ են հեղեղվել

11 / 13

Հնդկաստանի Ասամ նահանգի Նալբարի շրջանի Բարսիմոլուա գյուղից տղամարդը դուրս է բերում անձնական իրերը մասամբ ջրի տակ անցած տնից։

12 / 13

Տղամարդը ջրհեղեղից փլուզված տան տանիքին. Կոմպանիգանժ, Բանգլադեշ

13 / 13

Կրասնոդարում ջրի տակ անցած փողոցներից մեկում