Հայաստան-Վրաստան սահմանային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում առավոտյան երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ժամը 07:49-ին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,- ասված է հաղոդրագրությունում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` Հայաստան–Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ էր գրանցվել նաև հունիսի 17-ին։