Օրերս Պրահայում ավարտված Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկ Եղիշե Ալեքսանյանը կարողացավ արծաթե մեդալ նվաճել:
Ի՞նչ հեռանկարներ ունի այս մարզաձևը Հայաստանում: Որքանո՞վ է հայտնի կարատեն երկրում: Կարո՞ղ են արդյոք հայ մարզիկները մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին:
Այս մասին հունիսի 28-ին` ժամը 12։00-ին, կխոսվի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Բանախոսներն են`
- Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը,
- Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը,
- Եվրոպայի առաջնության մրցանակակիր Եղիշե Ալեքսանյանը,
- Եղիշ Ալեքսանյանի անձնական մարզիչ Հարություն Ալեքսանյանը։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։