Աշոտ Խաչատուրյանցը հրաժարվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարի պաշտոնից

Աշոտ Խաչատուրյանց
Աշոտ Խաչատուրյանցը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավար էր նշանակվել 2021 թվականի աշնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ուրալ» ֆուտբոլային ակումբի նախագահ Գրիգորի Իվանովին։
Խաչատուրյանցը զբաղեցնում է նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահին կից փորձագիտական-մրցավարական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։ Հունիսի 23-ին նա հայտարարել է, որ կմնա այդ պաշտոնում։
Մայիսին լուր էր տարածվել, որ Աշոտ Խաչատուրյանցը կարող է հեռանալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից, բայց նա ասել էր, որ իր հեռանալու հարցը չի եղել լիգայի ընդհանուր ժողովի օրակարգում, որը տեղի է ունեցել մայիսի վերջին:
Աշոտ Խաչատուրյանցը Ռուսաստանի Պրեմիեր լիգան գլխավորում էր 2021 թվականի աշնանից։ Նա լիգայի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Սերգեյ Պրյադկինի հրաժարականից հետո։