Արդեն 30 տարեկան է. Պապիկյանը կարևորել է ԶՈւ ավիացիայի դերը բանակի մարտունակության գործում

Ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հատկապես դուք լավ եք հասկանում 21-րդ դարում ռազմական գործողություններում որքան մեծ է ավիացիայի դերը։ Վստահեցնում եմ, որ որպես նախարար միշտ զորավիգ եմ լինելու ձեր առջև դրված խնդիրների կատարմանը»,- ասել է Պապիկյանը։

Անդրադառնալով ԶՈւ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն՝ նա բարձր է գնահատել թե՛ արցախյան առաջին, և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։ Նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։
Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը
Միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, զրուցել դիրքապահների հետ