Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը 36 ժամով կդադարեցվի

Գազի հաշվիչ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պլանային նորոգման աշխատանքներ է կատարելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը վաղն առավոտյան կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Լիգա-1», «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում։

Իսկ հունիսի 28-ին ժամը 10:30-15:30-ը կդադարեցվի Արարատ գյուղի Վ.Սարգսյան, Հաղթանակի, Սահմանապահների, Խնկո Ապոր, Պ.Սևակի և Ռաֆֆու փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը դեռ փակ է