Այլ շուկաներ էլ կան. Պեսկովը մեկնաբանել է ռուսական ոսկու արգելափակման սպառնալիքը

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ եթե մի շուկան կորցնում է գրավչությունը, ուշադրությունը կենտրոնանում է այլ շուկաների վրա։
Sputnik
ԵՐԵԱՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է արևմտյան երկրների կողմից ՌԴ-ից ոսկու արգելման սպառնալիքի հետ կապված հարցը:
«Թանկարժեք մետաղների շուկան գլոբալ է, այն բավական մեծ է, ծավալուն է ու շատ բազմազան։ Եվ ինչպես մյուս բոլոր ապրանքների դեպքում, բնականաբար, եթե մի շուկան ոչ լեգիտիմ որոշումների հետ կապված կորցնում է իր գրավչությունը, ապա տեղի է ունենում վերակողմնորոշում այնտեղ, որտեղ այդ ապրանքներն ավելի շատ են պահանջված, ու որտեղ ավելի հարմարավետ և ավելի օրինական տնտեսական ռեժիմներ են գործում», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ բրիտանական Independent թերթը, հղում անելով Դաունինգ սթրիթին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան և Ճապոնիան Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելք կսահմանեն: