ՌԴ-Վրաստան Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ռազմավիրական ճանապարհ. Արխիվային լուսանկար
Ճանապարհը փակ է հունիսի 26-ի ժամը 17:15 րոպեից սկսած մինչև հետագա ծանուցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Վրաստանի Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ արգելվում է Ռուսաստանից ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ճանապարհը փակ է հունիսի 26-ի ժամը 17:15 րոպեից մինչև հետագա ծանուցումը։
Իր հերթին, Դուշեթի քաղաքապետ Մացացո Նարիմանիձեն հայտարարել է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու 53-րդ կիլոմետրում սողանք է տեղի ունեցել։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում հետևանքները վերացնելու և տարածքը մաքրելու ուղղությամբ։ Նշվում է, որ սողանքի պատճառը Արագվի գետի վարարումն է։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։