Պատանիների Եվրոպայի առաջնությունում ձյուդոյիստ Գոռ Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել

Պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ ձյուդոիստը տանելով 4 հաղթանակ՝ գրավել է 2-րդ մրցանակին տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Խորվաթիայի Պորեկ քաղաքում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկ Գոռ Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
«Մրցման երրորդ օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Գոռ Կարապետյանը, տանելով 4 հաղթանակ, գրավեց 2-րդ մրցանակին տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Գոռ Կարապետյանի մարզիչը Վահե Թորոսյանն է։
Պատանիների Եվրոպայի առաջնությունում ձյուդոյիստ Գոռ Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել