ԼԺՀ–ում հայտնել են «Ազոտ» գործարանից մինչև 70 ուկրաինացի զինվորականի գերեվարման մասին

Արխիվային լուսանկար
Ռուսաստանում ԼԺՀ–ի դեսպանի խոսքով` ուկրաինացի զինվորականների մի մասը խաղաղ բնակիչների քողի տակ կարողացել է լքել «Ազոտի» տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում գտնվող ուկրաինացի շուրջ 70 զինվորական գերի են հանձնվել։ Այս մասին «Соловьев Live»–ի եթերում հայտարարել է ՌԴ–ում ԼԺՀ–ի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Նախ, այնտեղ բազմաթիվ գրոհայիններ են ոչնչացվել, քանի որ ակտիվ մարտական գործողություններ են եղել։ Նրանց մի մասը փորձել է անցնել Սևերսկի Դոնեցի կողմ, մյուսը մասը կարողացել է հեռանալ։ Գերեվարվածների թիվն այդքան էլ մեծ չէ, մոտ 50-70 հոգի, որոնց մասին, համենայնդեպս, խոսում են տեղացիները։ Մյուսները փորձել են ցրվել տարբեր տեղեր», – ասել է նա։
ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել ուկրաինացի զինվորականների՝ Զմեինի կղզուն հարվածելու փորձը
Միրոշնիկի խոսքով` չի բացառվում, որ ուկրաինացի զինվորականների մի մասը լքել է գործարանի տարածքը ռմբապաստարաններում թաքնված խաղաղ բնակիչների քողի տակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 123-րդ օրը։