ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով հունիսի 27-ին կգտնվի Հունաստանում, տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ:
Արարատ Միրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: