ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. G7-ի առաջնորդները պատրաստվում են ստանձնել Ուկրաինային անժամկետ աջակցություն ցուցաբերելու պարտավորությունը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։
«Մենք կշարունակենք ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական օգնություն տրամադրել և աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», -նշված է նախագծում, որից մեջբերում է անում գործակալությունը։
Բացի այդ, «Մեծ յոթնյակի» երկրները դիտարկում են «Ուկրաինային աջակցելու համար տուրքերից ստացված եկամուտներն օգտագործելու հնարավորությունը»։
G7-ի գագաթնաժողովը, որը նախագահում է Գերմանիան, անցկացվում է հունիսի 26-ից 28-ը Բավարիայի Էլմաու ամրոցում: