Երևանում 23-ամյա տղան նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի շենքից ու մահացել

Այսօր առավոտյան ինքնասպանություն գործած տղայի մայրը դիմել է ոստիկանություն ու հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Երևանում ինքնասպանություն է տեղի ունեցել, 23-ամյա տղան Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով:
Կայքի տեղեկություններով՝ առավոտյան տղայի մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին հեռախոսով իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել, իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: