Երևանի Արաբկիր վարչական շրջանում շաբաթօրյակ է անցկացվել

Երևանի Արաբկիր վարչական շրջանում շաբաթօրյակ էր
Աղբից մաքրվել է 15 խնդրահարույց տարածք՝ ընդհանուր առմամբ 26 միավոր տեխնիկայի ներգրավմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արաբկիր վարչական շրջանում 26 միավոր տեխնիկայի ներգրավմամբ շաբաթօրյակ է կազմակերպվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և արաբկիրցիները:
«Աղբից մաքրվել է 15 խնդրահարույց տարածք՝ ընդհանուր առմամբ 26 միավոր տեխնիկայի ներգրավմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևանի Արաբկիր վարչական շրջանում շաբաթօրյակ էր
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկայով էլ կազմակերպվել են փողոցների ու բակային տարածքների լվացման աշխատանքները: Շաբաթօրյակին մասնակցել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցները:
Ավելի վաղ` հունիսի 18-ին, 12 միավոր մասնագիտացված տեխնիկայի ներգրավմամբ շաբաթօրյակ է անցկացվել Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ հունիսի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում աղբից մաքրվել է խնդրահարույց 3 հասցե։
Աշխատանքներում ներգրավվել է 40 միավոր հատուկ տեխնիկա:
1 / 2

Երևանի Արաբկիր վարչական շրջանում շաբաթօրյակ էր

2 / 2

Երևանի Արաբկիր վարչական շրջանում շաբաթօրյակ էր