Էրդողանը Թուրքիայի կառավարության հետ կքննարկի ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը

Թուրքիայի կառավարության նիստից հետ Էրդողանը կմեկնի Մադրիդ, որտեղ կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է կառավարության նիստում քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու Սիրիայի սահմանին նախատեսվող գործողություններին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ներքին հարցերի թվում են` գնաճի դեմ պայքարը, անտառային հրդեհներն ու մակրոտնտեսական իրավիճակը։ Արտաքին քաղաքական օրակարգի քննարկվող թեմաներից կլինեն ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցն ու Սիրիայի հետ սահմանին ծրագրվող գործողությունները»,- հայտնել է հեռուստաալիքը։
Կառավարության նիստից հետո Էրդողանը կմեկնի Մադրիդ` մասնակցելու ՆԱՏՕ-ի դաշինքի գագաթնաժողովին։
Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելանք է դրել այդ հայտերի քննարկման գործընթացի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ նրանց չհամագործակցելու հավաստիացումներին: