Բայդենն ու Շոլցը հավատարիմ են Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելուն. Սպիտակ տուն

Ջո Բայդենն ու Օլաֆ Շոլցը քննարկել են նաև գլոբալ էներգետիկ և պարենային անվտանգության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ԳԴՀ–ի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցություն ցուցաբերելու Վաշինգտոնի և Բեռլինի հավատարմությունը, նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Նախագահ Ջո Բայդենն այսօր Գերմանիայում G7–ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ հանդիպում է ունեցել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Առաջնորդներն ընդգծել են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչպես նաև Ուկրաինային ռազմական, տնտեսական, մարդասիրական և դիվանագիտական աջակցությունը շարունակելու իրենց հավատարմությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
G7-ի երկրները արգելք կսահմանեն ՌԴ-ից ոսկու ներմուծման վրա. Բայդեն
Նշվում է նաև, որ Բայդենն ու Շոլցը քննարկել են գլոբալ պարենային և էներգետիկ անվտանգության համար Ուկրաինայում տիրող իրավիճակի «հետևանքների մեղմացման» ուղղված ջանքերը։
Գերմանիայի նախագահությամբ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովն անցկացվում է հունիսի 26-28-ը Բավարիայի Էլմաու դղյակում։