Բաղդադում հայտնել են իրանա-իրաքյան պատերազմի շուրջ 50 զոհերի մասունքներ գտնելու մասին

Իրաք. Արխիվային լուսանկար
Իրանա-իրաքյան պատերազմի 14 զոհերի ինքնությունը հնարավոր է եղել պարզել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 1980-1988 թվականներին երկրում իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ 47 զոհվածների աճյունների հայտնաբերման մասին, հայտնում է իրաքյան Shafaq գործակալությունը։
«Պաշտպանության նախարարության իրավաբանական ծառայության մարդու իրավունքների վարչությունը 25 զոհված իրաքցիների և 22 իրանցիների աճյունների արտաշիրմում է իրականացրել»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ պարզվել է պատերազմի 14 զոհերի, այդ թվում՝ 11 զոհված իրանցիների ինքնությունը։
Նախարարությունը հավելել է, որ աճյունները հայտնաբերվել են Իրաքի Բասրա, Մայսան, Վասիթ և Դիյալա նահանգներում։ Նրանք կտեղափոխվեն Բաղդադ՝ դատաբժշկական փորձաքննության։
1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմը խլեց 1-ից 1,5 միլիոն մարդու կյանք և երկու երկրների տնտեսություններին հասցրեց 500 միլիարդ դոլարի ընդհանուր վնաս: