Արման Ծառուկյանը կարիերայի ընթացքում 3–րդ պարտությունն է կրել UFC մրցաշարում

Արման Ծառուկյան. Արխիվային լուսանկար
Արման Ծառուկյանը MMA-ի իր կարիերայում 21 մենամարտ է անցկացրել՝ հաղթելով 18 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող խառը մենամարտերի մարզիկ Արման Ծառուկյանին չի հաջողվել վեցերորդ անընդմեջ հաղթանակը տանել UFC–ում:
Հայ մարզիկը միաձայն որոշմամբ պարտվել է լեհ Մատեուշ Գամրոտին։
Ծառուկյան-Գամրոտ մենամարտը Լաս Վեգասում (ԱՄՆ) կայացած «UFC Վեգաս 57» մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր։
Արման Ծառուկյանն իր կարիերայում անցկացրել է 21 պրոֆեսիոնալ մենամարտ` գրանցելով 18 հաղթանակ, 3 պարտություն: