Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Յուրի Վորոբյովի հետ

Յուրի Վորոբյովն ու Վաղարշակ Հարությունյանը
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են ակտիվ աշխատանքը շարունակելու կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱն, 25 հունիսի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունիսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի մարզերի միջև կապերի զարգացման հարցերը։
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Յուրի Վորոբյովի հետ
Ընդգծվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում ակտիվ աշխատանքը շարունակելու կարևորությունը։
Նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը անցկացվելու է այս տարվա հուլիսին Կրասնոյարսկում։
Հարությունյանը և Օվերչուկը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցերը